«Արսենալի» խաղացողները թիմակցի բացակայությունը կօգտագործեն իբրև հավելյալ մոտիվացիա. Սոկրատիս

Ամենադիտվածներ

101069

Բաքվում կայանալիք Եվրոպա Լիգայի եզրափակչին Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու: Այս առիթով «Արսենալի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը նշել է, որ «Արսենալի» ֆուտբոլիստները ցանկանում են նվաճել տիտղոսը Հենրիխ Մխիթարյանի համար:

Սոկրատիսի նշել է, որ «Արսենալի» խաղացողները թիմակցի բացակայությունը կօգտագործեն իբրև հավելյալ մոտիվացիա՝ չորեքշաբթի երեկոյան Բաքվում «Չելսիին» հաղթելու համար:

«Անշուշտ, Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար: Մենք շատ վշտացած ենք ու հիմա պետք է հաղթենք նրա համար: Մենք պետք է խաղանք մեր խաղը: Հավատանք, որ կարող ենք անել դա: Եվ ես կարծում եմ, որ եթե ներդրվենք 100 տոկոսով ու մի քիչ էլ հաջողակ լինենք, քանի որ եզրափակիչ խաղում ամեն բան կարող է պատահել, ապա կհաղթենք:

«Չելսին» լավ խաղացողներ ու մարզիչ ունի: Մենք հարգում ենք նրանց: Բայց մենք նախատեսում ենք ցուցադրել մեր խաղը, ստեղծել մեր պահերը, լինել կենտրոնացած, լավ պաշտպանվել: Խաղալ համախմբված ու վերջում հաղթել խաղը: Դժվար է մեզ համար, բայց նրանց համար էլ է դժվար»,- Սոկրատիսի խոսքերն է մեջբերել 101greatgoals.com-ը՝ հղում անելով goal.com-ին:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ