Բարսելոնայում ներկայացվել է Hyundai ընկերության Genesis X Gran Berlinetta սուպերքարը։ Այն կարտադրվի մեկ օրինակով: Այս մասին ասվում է հարավկորեական ավտոարտադրողի կայքում։
Այն էլեգանտ երկտեղանի սպորտային կուպե է, գրում է korrespondent.net-ը:
Մեքենան ունի գերհզոր հիբրիդային շարժիչային համակարգ։
Բենզինային V6-ը զարգացնում է 882 ձիաուժը և համակցված է 204 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչի հետ: Ընդհանուր հզորությունը կազմում է 1086 ձիաուժ և 1337 Նմ»:

