Ձերբակալվել է աշխարհի ամենաորոնվող նարկոբարոնը․ նրա գլխի համար 5 մլն էին առաջարկում

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Հայաստանում սկսել է գործել ԱՊՀ տարածքում թրայլ մոտոսպորտի միակ կենտրոնը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կոլումբիայում իրավապահները ձերբակալել են աշխարհի ամենաորոնվող թմրաբարոնը համարվող` Օտոնիել մականունով Դիրո Անտոնիո Ուսուգային։

Այս մասին հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ Օտոնիելը 2012 թվականից գլխավորում է «Ծոցի կլան» խոշորագույն խմբավորումը, որի անդամ են ավելի քան 1200 անձ։

Այս խմբավորումը զբաղվում է թմրանյութերի շրջանառությամբ, մարդկանց առևտրով և այլ հանցավոր գործունեություններով։

Ըստ աղբյուրի՝ Օտոնիելին ձերբակալելու օպերացիային մասնակցել են 500-ից ավել զինվորական ու ոստիկան և 22 ուղղաթիռ։

Օտոնիելին արդեն իսկ մեղադրանքներ են առաջադրվել ու պատրաստվում են նրան արտահանձնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Կոլումբիայի նախագահն այս ձերբակալությունը համարել է ամենամեծ հարվածը՝ երկրում թմրանյութերի անօրինական շրջանառությանը։ Նա նշել է, որ սա կարելի է համեմատել միայն 1990-ականների Պաբլո Էսկոբարի անկման հետ։

Հրապարակող՝

Ամենաթարմ