Սուդանում զինվորական հագուստով անհայտ անձինք շրջապատել են վարչապետ Աբդալլա Համդուկի տունը և չեն թողնում նրան տանից դուրս գալ։
Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։
Նշվում է, որ իրականացվում են նաև ձերբակալություններ։ Նույն խմբին պատկանող անձինք ձերբակալել են 4 նախարարի ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։
Ըստ աղբյուրի՝ դեպի Սուդանի մայրաքաղաք տանող ճանապարհները փակ են, բջջային ու ինտերնետ կապն էլ անջատված է։
