Անցկացվել է ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի բաց առաջնությունը

Ամենադիտվածներ

Իսլամական պետության առաջնորդ Ալ Բաղդադին հարձակման արդյունքում սպանվել է

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 18-ից 21-ը N զորամասում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի բաց առաջնությունը, որին մասնակցել են զորամիավորումների և ռազմաուսումնական հաստատությունների հավաքական թիմերը:

«Լավագույն մարզիկ զինծառայողները կընդգրկվեն զինված ուժերի հավաքականում, որը կմասնակցի հուլիս ամսին Ղազախստանում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի Ռազմամարզական խաղերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են առաջնության մեդալներով և պատվոգրերով։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ