50 Cent-ը, Զազը և Լեդ Զեփելին համերգներով հանդես կգան Հայաստանում

Ամենադիտվածներ

Հայաստանում տեղի կունենա ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազի համերգը

«Հայա» լայնամասշտաբ երաժշտական փառատոնի շնորհիվ Հայաստանում կհյուրընկալվեն համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր Զազը, Led Zeppelin Symphonic-ը և 50 Cent-ը։

2022-ի հունիսի 25-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա սիրված երգչուհի Զազի մենահամերգը, երգչուհի, որին մեծանուն Շառլ Ազնավուրը ֆրանսիական երգարվեստի երկրորդ Պատրիսիա Կաաս է համարել:

Հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում կկազմակերպվի հանրահայտ ռեփեր 50 Cent-ի համերգը:

Հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում ելույթ կունենա Led Zeppelin Symphonic-ը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ