Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նոր դատավոր ունի

Ամենադիտվածներ

Արմեն Առստամյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել Սերգեյ Սահակյանին:

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի ապրիլի 9-ի ԲԴԽ-17-Ո-37 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ