Երևան-Սևան ճանապարհին պայթյունի դեպքի վայրից վնասված մեքենայով հեռացած անձը հայտնաբերվել ու ձերբակալվել է

Ամենադիտվածներ

ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձը վնասազերծվել է հայ դիրքապահների կողմից

Հայտնաբերվել է Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից վնասված մեքենան վարած անձը: Նա ձերբակալված է: Հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 12․20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ