Ֆրանսիան կաջակցի Հունաստանին ՝կանխելու Թուրքիայի գործողությունները Կիպրոսում

Ամենադիտվածներ

Ֆրանսիան կաջակցի Հունաստանին ՝կանխելու Թուրքիայի գործողությունները Կիպրոսում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է դիտարկել անվտանգության ոլորտում Հունաստանի հետ համագործակցության տարբերակները՝ հերթական անգամ քննարկելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի հորատման և երկրագիտական-հետախուզական աշխատանքները։ Այս հայտարարությամբ Մակրոնը հանդես է եկել Հունաստանի նոր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպումից առաջ, որը պաշտոնական այցով Փարիզ էր ժամանել։

«Միջերկրական ծովի արևելյան մասում Հունաստանը բախվում է լարվածության տարբեր դրվագների հետ։ Մասնավորապես՝ դրանք Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողություններն են։ Ես ուշադրությամբ հետևում եմ իրադարձությունների զարգացմանը և համերաշխություն եմ հայտնում։ 

Եվրամիությունը և Ֆրանսիան այդ հարցի շուրջ թուլություններ թույլ չեն տա, մենք կքննարկենք համագործակցության լրացուցիչ հնարավորությունները, որոնք կարող ենք առաջարկել դրա հետ կապված»,-ասել է Մակրոնը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ