Սիգնալ Իդունա Պարկը ջերմորեն հրաժեշտ է տվել թիմի ռմբարկու Հալանդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

Սիգնալ Իդունա Պարկը ջերմորեն հրաժեշտ է տվել թիմի ռմբարկու Հալանդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բունդեսլիգայի 34-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կամային հաղթանակ տոնեց «Հերտայի» նկատմամբ:

Հանդիպումից հետո «Սիգնալ Իդունա Պարկը» ջերմորեն հրաժեշտ է տվել թիմի ռմբարկու Էրլինգ Հալանդին, որը գալիք մրցաշրջանն անցկացնելու է «Մանչեսթեր Սիթիում»:

Հատկանշական է, որ նորվեգացին գոլի հեղինակ է դարձել «մեղուների» վերջին խաղում՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը:

Ընթացիկ մրցաշրջանում դորտմունդյան ակումբի կազմում անցկացրած 30 խաղում Հալանդը խփել է 29 գոլ ու կատարել 8 ասիստ:

Ավելի ուշ 21-ամյա ֆուտբոլիստը գրել է Թվիթերում.

«Այս մարզաշապիկը կրելը մեծ պատիվ էր: Անմոռանալի պահեր եմ անցկացրել, հանդիպել եմ յուրահատուկ մարդկանց, իսկ երկրպագուները միշտ եղել են մեր 12-րդ խաղացողը: Երբեք չեմ մոռանա այդ ամենը: Շնորհակալ եմ բոլորիդ»:

https://streamable.com/ujz6hl

Աղբյուրը՝ vnews.am

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ