Ի՞նչ խնդիրների պատճառ կարող է դառնալ կարմիր մսի չարաշահումը

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Լա Լիգա. Ռեալը վերջին վայրկյաններին փրկեց խաղը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Կարմիր միսը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա։ Տավարի, խոզի, գառան մսի հաճախակի գործածությունը կարող է բարձրացնել խոլեստերինի մակարդակն ու զարկերակային ճնշումը՝ դրանով իսկ բարձրացնելով նաև սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը։ Այս մասին ասել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Եսակովան։

«Գոյություն ունեն ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են կապը կարմիր մսի հաճախակի գործածության և հաստ աղիքի քաղցկեղի զարգացման վտանգի միջև: Այսպիսով, սրտանոթային հիվանդությունների և աղիների քաղցկեղի զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվող մարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակել այս մթերքը»,- նախազգուշացրել է բժիշկը։

Միևնույն ժամանակ գաստրոէնտերոլոգը նաև նշել է, որ չի կարելի մոռանալ այն սննդարար նյութերի մասին, որոնք պարունակում է կարմիր միսը (B խմբի վիտամիններ, երկաթ, ցինկ, սելեն և այլ վիտամիններ ու հանքանյութեր).

«Եթե մարդը որոշել է հրաժարվել մսից, ապա պետք է ավելի բազմազան դարձնի իր սննդակարգն ու հագեցնի այն բավարար քանակությամբ սննդարար նյութեր պարունակող բուսական մթերքով»։

Հրապարակող՝

Ամենաթարմ