Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լևոն Մարտիրոսյանն ազատվել է Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։ Դրանում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի․
Լևոն Մարտիրոսյանին հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ մինչ դեսպանի պաշտոնում նշանակվելը Մարտիրոսյանը ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր էր։

