Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 2767 միավորով 10-րդ տեղն է զբաղեցնում շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) համաշխարհային դասակարգման նոր աղյուսակում:
Մեր գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 91-րդը:
Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2845 միավոր):
Նրան հաջորդում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2828), իսկ լավագույն եռյակը եզրափակում է չինացի Դին Լիժենը (2812):
Հաղորդում է armsport.am։