Մեքսիկական Գվադալահարա քաղաքը ուժեղ կարկուտից հետո սառույցով է ծածկվել։ Այս մասին հայտնում է Economista պարբերականը:
Պարբերականը նշում է, որ որոշ շրջաններում շերտի հաստությունը հասնում է մեկ և ավելի մետրի:
Տեղական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներից երևում է, որ սառույցը ծածկել է ճանապարհների մեծ մասը։ Քաղաքում դադարեցվել է երթևեկությունը, մի քանի ավտոմեքենա գրեթե ամբողջությամբ սառույցի տակ է: Շատ շենքեր քանդվել են:
Խաղաղ բնակիչներին օգնության են հասնում զինվորականները:
«Այսպիսի կարկուտ դեռևս չէր գրանցվել: Իշխանությունները հայտարարում են, որ առաջին անգամ է նման իրադարձություն գրանցվում»,- ասել է 14-րդ հետևակային գումարտակի հրամանատար Սերխիո Լոպես Լարան:
Խալիսկո նահանգի Քաղաքացիական պաշտպանության և հրշեջ պահպանության վաչության տնօրեն Վիկտոր Ուգո Ռոլդանը հայտնել է, որ դեռևս տեղեկություններ չկան կարկուտի պատճառով տուժածների մասին:
Diario de Mexico պարբերականի տեղեկություններով՝ քաղաքը սառույցից մաքրելու աշխատանքներին մասնակցում են զինվորականները, քաղաքացիական պաշտպանության ուժերի և տեղական իշխանության մարմինների աշխատակիցները: Արդեն հաջողվել է մաքրել սառույցով ծածկված տարածքի մոտ 70 տոկոսը:
https://www.youtube.com/watch?v=bKP2tDHrw88

