Նրանք ուզում էին ինձ բազմիցս գնել, ես ասում էի՝ ոչ․ Ազար

Ամենադիտվածներ

Նրանք ուզում էին ինձ բազմիցս գնել, ես ասում էի՝ ոչ․ Ազար

Բելգիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարը նշել է, որ իրեն շատ անգամներ ցանկացել են գնել ՊՍԺ-ից, բայց ինքը մերժել է։

«Նրանք ուզում էին ինձ բազմիցս գնել: Ես չէի ուզում վերադառնալ Լիգա 1 կամ ֆրանսիական որևէ ակումբ, «Լիլից» բացի իհարկե: Ես միշտ նրանց ասում էի`ոչ:

ՊՍԺ-ն մի ակումբ է, որը կարող է օգնել ձեզ հաղթել Չեմպիոնների լիգայում, բայց դա իմ պլաններում չէր մտնում:

Եթե վերադառնամ Լիգա 1, դա կլինի միայն «Լիլը», – ասել է Ազարը:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ