Թմկաբերդի առումը
«Զանգակ» գրատանը տեղի կունենա քննարկում՝ նվիրված «Թմկաբերդի առումը» կոմիքսին
1Dram թիմը հունվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, «Զանգակ» գրատանը կազմակերպել է միջոցառում, որը կրում է «Թմկաբերդի առումը – Քննարկում և զարգացում» խորագիրը: Միջոցառումը նվիրված է Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա նկարազարդված պատկերապատումին: «Թմկաբերդի առումը» կոմիքսը՝ Թումանյանի ժառանգության աննախադեպ ցուցիչ Հանդիպման ընթացքում ներկայացվելու են կոմիքսի ստեղծման պատմությունը, ինչպես նաև քննարկվելու են ժանրի հնարավոր զարգացման ուղղությունները։…
Դարձիր հայկական կոմիքսաշարի դոնոր․ 1Dram
1Dram-ը Facebook-յան իր էջում գրում է․ «Գնիր մեր ինքնատիպ կոմիքսը՝ դարձիր հայկական կոմիքսաշարի դոնոր: Գինը՝ 3900 դր., առաքումը Երևանում անվճար: Երկու և ավելի գնման դեպքում կգործեն զեղչեր: Մենք ասում ենք՝ գործն է անմահ և մենք կարող ենք մեր դասականների ստեղծագործությունները ներկայացնել նորովի, ներկայացնել բոլոր ազգերի համար: ❤️ Սատարեք մեզ ?»: https://www.facebook.com/1DramCom/photos/a.1473914019310396/2583826334985820/?type=3&__xts__%5B0%5D=68.ARBGr1dx7FjhIg8OlY1Ov2cJb1WWotViaOqUNLGK2HFfFa0xgiDrm1cdxGbdpvBBqZs1YUisRy6TH_9jeO5m53VeVD0PbN58akGKat1fc9sQLu8mRgrtIA2Yg0suluSlHmZeG-oh9Lc7MpkDXDLXk7MVIpNT6r2oWrHnr141cVgXKK4IOgD2ZYy-uxWJM1aPmv9kbGmrelf9vbD26tPJavBqv3S77bWzjb5b8mS_oHfyju6YcN14bWedV2mekeT2CO-nFMpw2S7TUHUPDfP0brLlAwriS-hJWXVyWTMqAEX43107TZhiQRddMkRpJO_30Q64vm1vMlR24vJzNdMDaWgoyjOK&__tn__=-R
«Թմկաբերդի առումը» կոմիքսը՝ Թումանյանի ժառանգության աննախադեպ ցուցիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի 25-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել ամենայն հայոց բանաստեղծի «Թմկաբերդի առումը» պոեմի հիմքով ստեղծված կոմիքսի շնորհանդեսը: Նախաձեռնության հեղինակը 1Dram թիմն է, իսկ պատկերապատումն իրականացրել է Քրիստինա Ավանյանը: Քրիստինա Ավանյանը Azat TV-ի հետ զրույցում խոսել է կոմիքսի ստեղծման, ինչպես նաև 1Dram թիմի հետ համագործակցության մասին։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Տեղի կունենա «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա պատկերազարդված կոմիքսի շնորհանդեսը
Տեղի կունենա Ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա պատկերազարդված կոմիքսի շնորհանդեսը։ Այս մասին տեղեկանում ենք 1Dram թիմի Facebook-ի էջից։ Շնորհանդեսը կայանալու է դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում (հասցեն՝ Մոսկովյան 40, ք. Երևան)։ Հիշեցնենք, որ 1Dram թիմը հանդես է եկել խիզախ նախաձեռնությամբ՝ վերածնունդ տալու մեծն Լոռեցու թողած ժառանգությանը՝ արդի…
«Թմկաբերդի առումը» կոմիքսների ժողովածուն հանձնվել է տպագրության
1Dram թիմը տպագրության է հանձնել հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա նկարազարդված կոմիքսը: Այս մասին տեղեկանում ենք թիմի Facebook-ի էջից։ «Հատուկ շնորհակալություն մեր գաղափարի համար ներդրում կատարած և աջակցած, ազգայինն ու նորարարությունն արժևորող բոլոր մարդկանց»,-նշված է հայտարարության մեջ: Քանի որ քանակը սահմանափակ է, ձեռքբերման ցանկություն ունեցողներին խորհուրդ է տրվում նախապես պայմանավորվել։…
«Թմկաբերդի առումը» կոմիքսը՝ Թումանյանի ժառանգության աննախադեպ ցուցիչ
Այս տարի հայ ժողովուրդը հանդիսավորությամբ նշում է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակը։ Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանի առթիվ ամենատարբեր միջոցառումներն են կազմակերպվում ՀՀ սահմաններում և դրանից դուրս։ Լոռեցի հանճարի ստեղծագործություններին նվիրված միջոցառումները տեղի են ունենում ոչ միայն մշակույթի ադապտացված ճյուղերի միջոցով (գրատպություններ, նկարների ցուցադրություն, բալետային ներկայացում, հայտնի գործերի վերատպություն), այլև ընդգրկվում են նաև ժամանակակից…





