Թուրքիայի հողերի 47%-ը անապատացման վտանգի տակ է

Ամենադիտվածներ

Թուրքիայի հողերի 47%-ը անապատացման վտանգի տակ է

Թուրքիայի հողերի շուրջ 47 տոկոսը գտնվում է անապատացման վտանգի ներքո։ Այս մասին հայտնել է Բնական միջավայրի պաշտպանության և անտառվերականգնման համար հողի էրոզիայի դեմ պայքարի թուրքական հիմնադրամի (TEMA) փոխնախագահ Հիքմեթ Օզթյուրքը:

Նրա խոսքով՝ առավել մեծ է Թուրքիայի կենտրոնական, արևելյան և հարավարևելյան մասում անապատացման վտանգը փոքրաքանակ տեղումների պատճառով: «Կա նաև անապատացման լուրջ վտանգ Էգեյան տարածաշրջանի գյուղատնտեսական հողերում»-ասել է Օզթյուրքը:

Նա նշել է, որ Թուրքիան այն երկրներից մեկն է, որոնք մեծապես կտուժեն կլիմայի փոփոխությունների հետևանքով:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ