Խոշոր բիզնեսը զրկված է կառավարության գործառույթների վրա ազդելու լծակներից. զեկույց

Ամենադիտվածներ

Տիգրան Պետրոսյանը հաղթել է Նակամուրային. շարունակվում է արագ շախմատի ԱԱ-ն

Կառավարության գործունեության շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ աննախադեպ չափերի պայքար է ծավալվել։ Այս մասին նշված է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների 2018 թ. զեկույցում:

«Կառավարությունը վստահորեն արձանագրում է, որ համակարգային կոռուպցիան երկրում վերացված է։ 2018թ-ի հունիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու վերաբերյալ հարուցվել է 1079 քրեական գործ, որոնց շրջանակներում արձանագրվել է պետությանը պատճառած 66,9 մլրդ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել և փաստացի պետական բյուջե է վճարվել շուրջ 22,5 մլրդ. դրամ: Բացի այդ, նշված քրեական գործերի քննության ընթացքում մասնակից առանձին անձանց կողմից պետությանը կամավոր վճարվել է շուրջ 9,5 մլրդ. դրամին համարժեք գումար»,- արձանագրված է զեկույցում:

Նշվում է նաև, որ խոշոր բիզնեսը զրկված է կառավարության գործառույթների վրա ազդելու լծակներից, ՀՀ կառավարությունում և Ազգային ժողովում գործարար պաշտոնյաների և պատգամավորների թիվը վերջին 20 տարվա համար հասել է նվազագույնի։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ