Ամազոնիայում կրակի ընդգրկուն օջախները լրացուցիչ սթրես են դարձել Երկրագնդի կլիմայի և բնական միջավայրի համար Արկտիկայում հունիսյան և հուլիսյան հրդեհներից հետո: Այս մասին հաղորդում է TACC-ը։
Օգոստոսի առաջին 25 օրվա ընթացքում մթնոլորտ է լցվել 255 տոննա ածխածնի երկօքսիդ, օգոստոսի 28-ին Ժնևում հայտնել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ)։
Կազմակերպությունը վկայակոչում է Եվրամիության «Կոպեռնիկոս» մթնոլորտի դիտարկման ծառայության տվյալները: ՕՀԿ-ն նշում է, որ Ամազոնիայում գրանցվել է գրեթե 4 հազար հրդեհ, որոնք «օգոստոսի 1-ից մինչեւ 25-ը հանգեցրել են 255 մեգատոննա ածխածնի երկօքսիդի, ինչպես նաև ածխածնի օքսիդի արտանետման»:
«Ամազոնիայում հրդեհները հաջորդեցին Սիբիրում և Արկտիկայի, Գրենլանդիայի և Ալյասկայի շրջաններում հունիսյան և հուլիսյան աննախադեպ հրդեհներին»,- հիշեցնում է ՕՀԿ-ն:
Այժմ, բացի Ամազոնիայից, կրակի լայնամասշտաբ օջախներ են արձանագրվել Աֆրիկայի հարավային արևադարձային գոտու երկրներում, մասնավորապես, Անգոլայում: