ԱՄՆ Սիեթլ քաղաքում Amazon ընկերությունն իր գրասենյակներից մեկում 200 անօթևանի համար նախատեսված մշտական կացարան է բացել, հայտնում է Daily Mail պարբերականը։
Առցանց խանութը ծրագիրը իրականացրել է Mary’s Place ոչ առևտրային բարեգործական կազմակերպության հետ համատեղ ։
Նշվում է, որ 58 000 քառակուսի մետր տարածքով կացարանը ընկերության գրասենյակից առանձնացվելու է, ինչպես նաև բնակիչների և աշխատակիցների համար առանձին մուտքեր են լինելու։
«Կացարանը ութ հարկ է զբաղեցնում, որում բժշկական պոլիկլինիկա կա, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու համար բոլոր անհրաժեշտ գործիքները»,- ինսթագմյան իր էջում գրել է Բեզոսը և շնորհակալական խոսքեր հայտնել Mary’s Place կազմակերպությանը՝ համագործակցելու համար։
Այժմ կացարանում սոցիալկան հեռավորությունը պահելով՝ մոտ 50 ընտանիք է բնակվում, հետագայում անօթևանների թիվը կմեծանա։ Նշվում է, որ կացարանը տարեկան, մոտավոր հաշվարկներով, 1000 ընտանիքի կկարողանա սպասարկել։

