Մարզեր
21:28 23/05/2020

Քամու պատճառած վնասները ճշտելու նպատակով Շիրակում անցկացվել է խորհրդակցություն

Շիրակի մարզպետարանը գրառում է կատարել Facebook-ում: Մարզպետարանից հայտնում են, որ նախորդ օրվա` մայիսի 22-ին տեղի ունեցած ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու նպատակով Շիրակի մարզպետի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել:

«Նախորդ օրվա ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու նպատակով այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու կառույցների և ստորաբաժանումների ղեկավարներ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

«Մարզպետին զեկուցվել է, որ դեռ երեկվանից մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունն աշխատանքներ է տարել մարզի բոլոր համայնքների վնասի չափերը ճշտելու համար։ Ըստ նախնական տվյալների վնաս է կրել 18 համայնք, այդ թվում Անի և Մարմաշեն խոշորացված համայնքների մի շարք բնակավայրեր։ Վնասվել են բնակելի տների և օժանդակ կառույցների տանիքներ, շրջվել են էլեկտրասյուներ, ծառեր են արմատախիլ եղել։

Քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրելու և վերջնական ճշգրտումների համար Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք մեկնել են համայնքներ և կաշխատեն ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցների և վնասների գնահատման համայնքային հանձնաժողովների հետ։ Վնասի չափերը հստակեցնելուց և ամբողջական պատկերն ունենալուց հետո տեղեկատվությունը կուղարկվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն»,-ասված է գրառման մեջ։

Նախորդ օրվա ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու նպատակով այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ…

Geplaatst door ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ op Zaterdag 23 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ