ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մարտի 6-ին ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Կալիֆորնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ալտադենա քաղաքում գործող Թեքեյան մշակութային կենտրոնում։ Հանդիպմանը մասնակցել են Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության և Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության պատվիրակությունը, ինչպես նաև համայնքային մի շարք գործիչներ։ Քննարկումներին ներկա է եղել նաև Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել վերջին զարգացումներին և համագործակցության հնարավորություններին։

