Գովազդ

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ՀՀ ԱԻՆ

Ամենադիտվածներ

fe87143f52aa15bb2ba46c78e08b083fec0d2ff8

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) մառախուղ է։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-Զանգեր հատվածում տեղում է ձյուն։

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ամենաթարմ