fbpx
Աշխարհ

ԱՄԷ-ը խստացնում է պատիժը ինքնամեկուսացման կանոնները չպահպանելու դեպքում

ԱՄԷ-ում 153 վարակված կա, որոնցից 38-ն առողջացել է, 2-ը՝ մահացել է։

Արաբական Միացյալ Էմիրություններն ուժեղացնում է  կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները։  Իրավական հետևանքների սպառնալիքներով կոչ են անում բնակիչներին մնալ տանը, բացի այդ փակվում են հասարակական վայրերը։

ԱՄԷ-ում փակվել են նաև բոլոր լողափերը, սպորտային դահլիճները, այգիները, կինոթատրոնները, առևտրի կենտրոնները, բարերը, ուխտավայրերը, բազմաթիվ ռեստորանները։

Կառավարությունը կոչ է արել տնից դուրս գալ, եթե մթերքներ և դեղորայք գնելու կամ աշխատանքի գնալու խիստ անհրաժեշտություն կա։

Ինքնամեկուսացման կանոնները պահպանելը և կորոնավիրոսւի տարածումը կանխելը  երկրի վերջին ջանքերն են։

Դուբայի ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպայի քաղաքացու, որը իր Instagram-ում տեղադրել է տեսանյութ, որտեղ ինքը վերջերս փակված լողափին ծաղրում է նոր կանոնները։ Այդ մարդը նկարահանել է ջրի մեջ այլ մարդկանց և գովել նրանց այն բանի համար, որ նրանք լողափ են գնում՝ չնայած արգելքներին։

Մարտի 25-ից երկու շաբաթով կդադարեցվեն նաեւ երկիր եւ երկրից ուղևորությունները։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝  CNBC-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ