Ժամանց

«Ամելիի» մասին պատմող նոր ֆիլը ճանապարհին է

Ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Պիեռ Ժոնեն, ինչպես գիտենք հայտնի «Ամելի» ֆիլմի ստեղծողն է։ Գլխավոր դերում ֆրանսուհի Օդրի Տոտուն է, ով նորություն ունի:

Ռեժիսորը նոր փսեվդոդոկումենտալ ֆիլմ է նկարահանում, որը կպատմի ֆիլմի նկարահանումների մասին: Ֆիլմն արդեն ճանապարհին է: Սա կլինի նվեր 2001 թ.-ին թողարկված «Ամելիի» 20-ամյակին:

Ռեժիսորը նոր ֆիլմի մասին խոսելիս ասում է.

«Նոր ֆիլմս շատ նման կլինի Փիթեր Ջեքսոնի «Forgotten Silver»-ին: Սա ինչ-որ ծիծաղելի, գուցե նաև միամիտ և քիչ ծախսատար մի ֆիլմ է ստացվելու:» Ժան-Պիեռ Ժոնեն նաև ասում է, որ մի քանի անգամ առաջարկ է ստացել նկարահանելու «Ամելիի» սերիալային տարբերակը, բայց մերժել է.

«Վատ գաղափար է «Ամելիից» սերիալ ստանալը: Նույնը չի լինի դերասանուհին, Փարիզն էլ արդեն այդքան գեղեցիկ չէ, էժանագին մի բան կստացվի: Մյուզիքլն էլ, որը բեմադրվեց 2 տարի առաջ «Ամելիի» մոտիվներով, պարզապես ահավոր էր: Ափսոսում եմ, որ վաճառել եմ հեղինակային իրավունքներս: Ախր ես ատում եմ մյուզիքլները: Ես համաձայնել եմ այդ մյուզիքլին միայն, որովհետև ստացված գումարը պիտի ծառայեր սրտի վիրահատության կարիք ունեցող երեխաների օգնությանը: Հիմա ես միայն փսեվդոդոկումենտալ եմ ուզում»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ