Ամեն անգամ դա լսելիս մեր վերքն արնահոսում է. Կարո Փայլանը Էրդողանի Սրի մնացորդներ արտահայտության մասին

Ամենադիտվածներ

Ամեն անգամ դա լսելիս մեր վերքն արնահոսում է. Կարո Փայլանը Էրդողանի Սրի մնացորդներ արտահայտության մասին

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։

«Անցյալ գիշեր իր ատելության խոսքում Էրդողանը նորից գործածել է «Սրի մնացորդներ» արտահայտությունը: «Սրի մնացորդներ»-ը հորինվել է որբերի համար, ինչպիսին է իմ տատը, որը վերապրել է Հայոց ցեղասպանությունը:

Ամեն անգամ դա լսելիս մեր վերքն արնահոսում է:

Անբարեխիղճ արտահայտություն է»,- ասված է Կարո Փայլանի գրառման մեջ։

https://www.facebook.com/gpaylan/posts/2930754547014442

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ