Ամեն անկայունություն այս կամ այն տարածաշրջանում հղի է ամբողջ աշխարհի համար բացասական հետևանքներով․ Տոնոյան

Ամենադիտվածներ

Աշխարհում բոլորն անհանգստությամբ են նայում միջազգային հարաբերություններում լարվածության աճին, ինչպես նաև միջազգային անվտանգության ապահովման մեխանիզմների թուլացմանը և ներպետական ճգնաժամերի պատճառով հակամարտության գոտիների ընդլայնմանը։ Մոսկվայի միջազգային անվտանգության կոնֆերանսում ելույթ ունենալիս այս մասին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Միևնույն ժամանակ մեր աշխարհը դարձել է ավելի փոխկապակցված, և ամեն անկայունություն այս կամ այն տարածաշրջանում հղի է ամբողջ աշխարհի համար բացասական հետևանքներով։ Այս պայմաններում խաղաղության և կայունության սպառնալիքների բաժանումն ըստ տարածաշրջանների խիստ պայմանական է», – ասաց Տոնոյանը։

Այս ամենը, ըստ Տոնոյանի, միջազգային հանրության շրջանում հանգեցրել է այն եզրակացության, որ խաղաղապահական գործունեության ներկա կարգավորումներն արդեն հնացած են։ Ըստ այդմ՝ Տոնոյանը պնդում է, որ ամեն խաղաղապահ գործողության համար պետք է հստակեցնել իրավական բազան ու կոնկրետացնել այն խնդիրները, որոնց առնչվելու է այդ առաքելությունը։

Ամենաթարմ