fbpx
Խորհրդարան

Փաշինյան․ «Ամեն մեկն իր գողացածը պետք է գցի կառավարության վրա ու ցույց անի՞»

Հայաստանում որոշ ջրօգտագործող ընկերություններ հրաժարվում են պատրաստվել ջրելու սեզոնին՝ պնդելով, որ աշխատավարձ չեն ստացել։ Նրանք նշում են, որ մինչև չստանան, չեն աշխատելու։ ԱԺ-ում պատգամավորներից մեկի այս դիտարկմանը պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ ընկերությունների ղեկավարներն աշխատավարձ ստանում են իրենց հավաքագրումներից. եթե հարկեր չեն հավաքել, աշխատավարձ չեն ստանալու։

«Ի՞նչ է նշանակում՝ բոյկոտում են։ Հիմա բոյկոտում են, ես էլ էդ դեպքում տեսա վերնագիր, որ մի շարք ջրօգտագործող միությունների դեմ քրեական գործ է հարուցվել մի միլիարդ դրամ արհեստական պարտք կուտակելու համար։ Ես չեմ հասկանում: Ամեն մեկն իր արած և չարածը, իր գողացածը պետք է գցի կառավարության վրա, ցույց անի, որ մենք աշխատավարձ չենք ստացե՞լ։ Չեք աշխատել, չեք ստացել»,-ասաց Փաշինյանը։

Նա նաև հավելեց, որ շուտով ստուգումներ կանեն այդ ջրօգտագործողների մոտ, ու հետո թող չասեն, որ նրանց լցնում են բանտերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ