Արցախ
10:47 28/03/2021

Ամեն օր ականատես ենք լինում մեր մշակութային հուշարձանների պղծմանն ու ոչնչացմանը․ ԱՀ ՄԻՊ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Միջազգային հանրության անտարբերությունն Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզի դեպքերին ուղղակի անհասկանալի ու անընդունելի է:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հրապարակած տեսանյութին կից։

«Գրեթե ամենօրյա հաճախականությամբ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են պղծվում, ոչնչացվում մեր մշակութային հուշարձանները, և սա արվում է հայերի նկատմամբ կրոնական և էթնիկ ատելության բացահայտ դրսևորմամբ», – շարունակել է խոսքը Ստեփանյանը:

Նա նշել է, որ հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնա, քանի որ նման դեպքերում անպատժելիությունը ծնում է նոր չարիք աշխարհի տարբեր վայրերում:

Ներկայացված տեսանյութում Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ