Սպորտ
11:02 28/03/2021

ԱԱ-2022. Հայաստանը հաղթելով կզբաղեցնի առնվազն 2-րդ հորիզոնականը

Հայաստանի ազգային հավաքականին այսօր կարևոր հանդիպում է սպասվում․ 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում մեր ընտրանին «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Իսլանդիայի հավաքականին։

J խմբում առաջին տուրից հետո կան երեք առաջատարներ՝ Գերմանիան, Ռումինիան ու Հայաստանը։ Իսլանդացիները հետնապահների ցանկում են՝ 0 միավորով։

Բացի Հայաստան-Իսլանդիա զույգից, մեր խմբում այսօր կկայանա ևս 2 դիմակայություն՝ Ռումինիա-Գերմանիա, Հյուսիսային Մակեդոնիա-Լիխտենշտեյն։ Այսինքն՝ եթե այսօր մեր հավաքականը հաղթի, ապա երաշխավորված կզբաղեցնի առնվազն 2-րդ հորիզոնականը խմբում։

Նշենք, որ չնայած երեկվա եղանակային շատ վատ պայմաններին, այսօր արդեն արևոտ եղանակ է։

Նշենք նաև, որ Խոակին Կապառոսի հետ միասին Հայաստան է ժամանել նաև հարձակվող Գևորգ Ղազարյանը, ով չկար նախորդ խաղին։ Այս խաղում Հայաստանի հավաքականում կարող է իր անդրանիկ խաղն անցկացնել Էդուարդ Սպերցյանը։

Հայաստան-Իսլանդիա խաղը կմեկնարկի 20:00-ին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ