fbpx
Երևան

Ամեն շաբաթ և կիրակի օրս սկսում եմ աղբավայր այցելելուց, որպեսզի տեսնեմ՝ այնտեղ խնդիրներ կան, թե ոչ. Հայկ Մարության

«Ամեն շաբաթ և կիրակի օրս սկսում եմ աղբավայր այցելելուց, որպեսզի տեսնեմ՝ այնտեղ խնդիրներ կան, թե ոչ», – ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

«Այնտեղ տոկոսային հարաբերակցությամբ բավականին ուժեղ «դիք» կա, որը մեքենաները չեն կարողանում բարձրանալ։ Այսօր «Սանիթեքն» ունի 230 ձիաուժ հզորությամբ մեքենաներ, որոնք ուղղակիորեն չեն կարողանում բարձրանալ այդ մասով, և խնդիրներ են առաջանում։ Այնտեղ այլընտրանքային ճանապարհ կա, որով իրենք ստիպված գնում են և վնասվում։

Այնպես որ, դառը փորձը կա, և մենք գիտակցում ենք, թե մեզ ինչ տեխնիկա է պետք։ Այլապես, եթե տեխնիկական բնութագիրը կապ չունի, այդ դեպքում ուղղակի կգրեինք՝ «Մեզ աղբահանության համար մեքենաներ են պետք» և վերջ՝ ով ինչ ուզում է, թող բերի, ամենաէժանը կհաղթի։ Բայց այդպես չէ։

Եղել է բողոք, և այդ բողոքը քննող անձը բավարարել է բողոքը։ Մենք դիմել ենք դատարան, որպեսզի ապացուցենք, որ ճիշտ ենք», – նշել է Հայկ Մարությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ