fbpx
Աշխարհ

ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ծրագրում են համատեղ կրիպտոարժույթ ստեղծել

ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան հայտարարել են համատեղ կրիպտոարժույթ ստեղծելու պլանների մասին՝ երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդման շրջանակում։ Այս մասին հայտնում է էմիրությունների WAM լրատվական գործակալությունը։

Թվային արժույթի ներդրման նպատակն անդրսահմանային վճարումները դյուրացնելու հնարավորությունն է, ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացումն ու կիբերանվտանգության ռիսկերի գնահատումը։ Շրջանառության մեջ դրվելուց հետո կրիպտոարժույթից կարող են օգտվել կենտրոնական և կոմերցիոն բանկերը։

Երկու երկրները հայտարարել են մաքսային ընթացակարգերի պարզեցման և համատեղ զորավարժությունների անցկացման մասին, որոնք ուղղված են տարերային աղետի կամ ճգնաժամի դեպքում կենսական կարևոր ապրանքների մատակարարման կայունության գնահատմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ