fbpx
Աշխարհ

ԱՄԷ-ն խոստանում է զսպվածություն դրսևորել՝ լցանավերի վրա հարձակումից հետո

Արաբական Միացյալ Էմիրությունները զսպվածություն կդրսևորեն՝ իրենց տարածքում սաուդական նավթային լցանավերի վրա հարձակումից հետո: Այս մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը:

Նա նշել է, որ չի քննարկի, թե ով է կանգնած Ֆուջեյր էմիրատի մոտ 4 նավերի սաբոտաժի ետևում, քանի դեռ հետաքննություն է ընթանում:

«Մենք պետք է զգուշավորություն և առողջ միտք ունենանք: Հեշտ է մեղադրանք առաջադրել, սակայն դա բարդ իրավիճակ է, կան լուրջ խնդիրներ, այդ թվում՝ Իրանի պահվածքը»,- ասել է Անվար Գարգաշը՝ նշելով Իրանի հրթիռային ծրագրի և տարածաշրջանային քաղաքականության հետ կապված մտահոգությունը:

Ավելի վաղ ԱՄԷ ներկայացուցիչները հայտարարել էին, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, իսկ Էլ-Ֆուջեյրի նավահանգիստը շարունակում է բնականոն աշխատանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ