Սպորտ

Այս որոշումը կարիերայիս ամենաբարդն որոշումն էր. Ալկանտարա

Տիագո Ալկանտարան մեկնաբանել է «Բավարիայից» հեռանալն ու «Լիվերպուլ» տեղափոխությունը:


Ֆուտբոլիստը հայտնել է, որ այդ որոշումը իր կարիերայի ամենաբարդ որոշումն է եղել:

«Այո՛, այս որոշումը կարիերայիս ամենաբարդն որոշումն էր, քանի որ ես որոշեցի հեռանալ այս «հրաշք» ակումբից: Մյունխենում ես կայացել եմ որպես ֆուտբոլիստ: Վերջին 7 տարիներն ինձ ֆուտբոլային առումով ամեն ինչ տվել են: Եղել են հաղթանակներ, նվաճումներ, եղել են նաև հիասթափություններ: Ամենինց շատ ուրախ եմ, որ Մյունխեն եկա երիտասարդ տարիքում, իսկ հիմա հեռանում եմ որպես կայացած ֆուտբոլիստ»,-ասել է նա:

Ալկանտարան հավելել է, որ իր որոշումը սպորտային բնույթ ունի:


«Ինձ նոր մարտահրավեր էր անհրաժեշտ: «Բավարիան» միշտ կմնա այն տեղը, որտեղ ես ինձ տանն եմ զգում: Շնորհակալություն, «Բավարիա»»,-ասել է նա:

Այս մասին տեղեկանում ենք Goal-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ