Ալկանտարա
Այս որոշումը կարիերայիս ամենաբարդն որոշումն էր. Ալկանտարա
Տիագո Ալկանտարան մեկնաբանել է «Բավարիայից» հեռանալն ու «Լիվերպուլ» տեղափոխությունը: Ֆուտբոլիստը հայտնել է, որ այդ որոշումը իր կարիերայի ամենաբարդ որոշումն է եղել: «Այո՛, այս որոշումը կարիերայիս ամենաբարդն որոշումն էր, քանի որ ես որոշեցի հեռանալ այս «հրաշք» ակումբից: Մյունխենում ես կայացել եմ որպես ֆուտբոլիստ: Վերջին 7 տարիներն ինձ ֆուտբոլային առումով ամեն ինչ տվել են: Եղել են հաղթանակներ,…
Ալաբան Բավարիայից 20 մլն եվրո աշխատավարձ է պահանջում
Sport Bild-ի հաղորդմամբ՝ Մյունխենի «Բավարիան» դեռևս չի կարողանում համաձայնության գալ Դավիդ Ալաբայի հետ նոր պայմանագրի շուրջ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է մյուս ամռանը։ Խնդիրն այն է, որ Ալաբան մտադիր է դառնալ թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը և ստանալ 20 մլն եվրո աշխատավարձ: Ակումբը պատրաստ է նույնիսկ հանուն Ալաբայի հրաժարվել Ալկանտարայից, քանի որ չի ցանկանում կորցնել ունիվերսալ…
Լիվերպուլը բանակցում է Ալկանտարայի հետ
«Լիվերպուլը» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագու Ալկանտարայի ծառայություններով: Հայտնի է, որ ակումբը բանակցում է ֆուտբոլիստի հետ և Ալկանտարային 4 տավա պայմանագիր է առաջարկել: Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է Տիագու Ալանտարային վճարել տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ։ Նրա տրանսֆերը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը
Ալկանտարան հրաժեշտ է տվել թիմակիցներին
«Բավարիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից: Հայտնի է, որ ֆուտբոլիստը տեղյակ է պահել թիմակիցներին և հրաժեշտ է տվել նրանց: Նշենք, որ Ալկանտարայի հետ բանակցություններ է վարում «Լիվերպուլը» և նա ցանկանում է կարիերան շարունակել այստեղ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
«Բարսելոնան» ցանկանում է նվազագույնը 150 միլիոն ֆուտբոլիստների վաճառքից
«Բարսելոնան» պատրաստ է ազատ արձակել մի շարք խաղացողների, որպեսզի նվազեցնի աշխատավարձերի ծանրաբեռնվածությունը: ESPN-ի տեղեկություններով, կատալոնացիները ակնկալում են, որ խաղացողների վաճառքից կստանան ոչ պակաս, քան 150 միլիոն եվրո, որպեսզի ծածկեն Գրիեզմանի եւ Դե Յոնգի ծախսերը: Այս պահին Կուտինյոն, Մալկոլմը եւ Ալկանտարան նոր ակումբներ են փնտրում, ինչում նրանց օգնում են կատալոնացիները: Բացի այդ, կապտանռնագույնները պատրաստ են քննարկել…
Ալկանտարան խոսել է Բեյլի՝ մյունխենյան ակումբ տեղափոխվելու մասին
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի՝ մյունխենյան ակումբ տեղափոխվելու մասին. «Ուրախ կլինենք ցանկացած թոփ ֆուտբոլիստի տեսնել մեր թիմում: Ուրախությամբ կբացենք դռները նրա առջև: Բեյլը հանդես է գալիս այն դիրքում, որտեղ Ռիբերին և Ռոբենը: Եթե Գարեթը ցանկանա կարիերան շարունակել «Բավարիայում», ապա միայն ուրախ կլինենք այդ փաստի առթիվ»,- Տիագոյի խոսքը մեջբերում…





