Ախուրյանի Սբ. Աստվածածին եկեղեցին վերակառուցելու համար Սամվել Բալասանյանն արժանացել է պատվո բարձրագույն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի: Այս մասին տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Շքանշանը տրվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի միջնորդությամբ՝ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից: Շքանշանը հանձնվել է ապրիլի 28-ին Ախուրյանի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում:
Ախուրյանի Սբ. Աստվածածին եկեղեցին 2008 թվականին վերականգնվել է Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ: