fbpx
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն

Դեկտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով մանուկներին փոխանցելու իր օրհնությունն ու շնորհավորանքները:

Կենտրոնում խնամվող երեխաները Վեհափառ Հայրապետի հետ արտասանել են Տերունական աղոթքը, կատարել են նաև հայրապետական մաղթերգը: Հայոց Հովվապետը երեխաներին է բաժանել նվերներ, հետաքրքվել նրանց առօրյայով, զրուցել մանուկների նախասիրությունների շուրջ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կարևորելով կենտրոնի առաքելությունը, իր գնահատանքն է բերել Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանին և կենտրոնի աշխատակիցներին ցուցաբերած պատասխանատվության և հոգածության համար` հորդորելով առավել ջանասիրությամբ շարունակել կրթել ու դաստիարակել երեխաներին, նրանց հոգիները լցնել ուրախությամբ, ջերմությամբ և սիրով, որպեսզի դառնան ազգի արժանավոր զավակներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ