fbpx
Սպորտ

Ամերիկահայ բասկետբոլիստը համալրեց Ուրարտու Վիվառոյի կազմը

Ամերիկահայ խաղացող Թադե Քեշիշյանը այս մրցաշրջանում իր ելույթները կշարունակի Ա լիգայում հանդես եկող «Ուրարտու Վիվառո» ակումբի կազմում: Տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը :

Թադե Քեշիշյանը հանդես է եկել մի շարք լիգաներում: Բրիստոլի Համալսարանի թիմի կազմում նա միջինում վաստակել է 15 միավոր, 5 անգամ տիրել է օղակից անրադարձող գնդակին և կատարել 7 արդյունավետ փոխանցում:

Թադե Քեշիշյանը նաև Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու է:

Հիշեցնենք «Ուրարտու Վիվառոն» վաղը՝ փետրվարի 7-ին, ժամը՝ 14:00-ին Ստեփանակերտում ուժերը կչափի «Արցախ» ակումբի հետ:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ