fbpx
ՏՏ

Ամերիկացի սենատորները քննադատել են Facebook-ի կրիպտոարժույթը

Facebook Inc-ը զառանցում է՝ կարծելով, թե մարդիկ կվստահեն իրենց փողերն ընկերությանը: Այս մասին հայտարարել է ամերիկացի դեմոկրատ սենատոր, Սենատի բանկային կոմիտեի անդամ Շերրոդ Բրաունը՝ Facebook-ի Libra կրիտոարժույթի թողարկման առիթով Սենատի լսումների ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը:

Նշենք, որ Libra կրիպտոարժույթը, որը ստեղծվում է Facebook-ի և ողջ աշխարհում ևս տասնյակ ընկերությունների կողմից, այնպես է ծրագրված, որ Messenger-ի, WhatsApp-ի կամ Calibra հավելվածի ցանկացած օգտատեր իր միջոցները կարողանա փոխանցել այլ օգտատիրոջ էլեկտրոնային դրամապանակի օգնությամբ: Այն կթողարկվի 2020 թվականին: Այդ կապակցությամբ ընկերությունը բազմաթիվ քննադատությունների է արժանացել ԱՄՆ-ում և դրա սահմաններից դուրս: Ենթադվում է, որ 2,38 մլրդ օգտատիրոջ շրջանում թվային արժույթի լայն տարածումը կարող է փլուզել ֆինանսական համակարգը:

«Սկանդալը՝ սկանդալի հետևից: Դա ապացուցում է, որ ընկերությունն այլևս չի կարող վստահություն ներշնչել: Դա զառանցանք է՝ կարծել, թե մարդիկ սոցցանցին կվստահեն իրենց փողերը»,- ասել է Բրաունը:

Սենատի բանկային կոմիտեն հրավիրել է ընկերության թոփ մենեջեր Դևիդ Մարկուսին: Մարկուսը, որը 2012-2014թթ. Paypal-ի նախագահն էր, փորձել է մեղմացնել մտավախությունները՝ խոստանալով, որ Facebook-ը չի թողարկի կրիպտոարժույթը, քանի դեռ չեն լուծվել նորմատիվ հարցերը:

«Նրանք ստիպված կլինեն համոզել մեզ բարձր ստանդարտների մեջ՝ նախքան ԱՄՆ ֆինանսական համակարգ հասանելիություն ստանաը»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Կոմիտեի ղեկավար Մայք Կրեպոն հետաքրքրվել է, թե ինչու է ընկերությունը նախագիծը ցանկանում հիմնել Շվեյցարիայում: Մարկուսի վստահեցրել է, որ դա վերահսկողությունից խուսափելու փորձ չէ, և պատճառն այն է, որ Շվեյցարիան միջազգային ճանաչում ունեցող ֆինանսական կենտրոն է:

Մարկուսը նաև նշել է, որ ընկերությունը ցանկանում է նորարարություններ մտցնել իր օգտատերերի անունից: Նրա խոսքով՝ եթե այլ երկիր ստեղծի իր հաջող թվային արժույթը, ապա համակարգը կարող է դուրս լինել ԱՄՆ պատժամիջոցներից և նորմատիվ ակտերից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ