Ամերիկայի գավաթ․ չեմպիոնի անունը հայտնի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բրազիլիայում ավարտին մոտեցավ Ամերիկայի գավաթի խաղարկությունը։

Րոպեներ առաջ ավարտվեց եզրափակիչ Բրազիլիա-Պերու հանդիպումը։ Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Էվերթոնը։ 44-րդ րոպեին Գերերոն 11-մետրանոցի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, բայց ընդամենը մեկ րոպե անց Ժեզուսը կրկին առաջ մղեց բրազիլացիներին:

Երկրորդ կեսում գրանցվեց մեկ գոլ։ Խաղավերջից մի քանի րոպե առաջ Ռիշարլիսոնը 11-մետրանոց հարվածով հանդիպման հաշիվը դարձրեց 3-1:

Այսպիսով, Բրազիլիան պատմության մեջ 9-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը։

https://www.youtube.com/watch?v=BoXnnzYjsgU

Ամենաթարմ