fbpx
Ժամանց

Ամերիկուհին 3,99 դոլարով գնած ծաղկամանն աճուրդում վաճառել է ավելի քան 100,000-ով

ԱՄՆ Վիրջինիա նահանգում բնակվող կինը բարեգործական շուկայում 3,99 դոլարով գնել է ապակյա ծաղկաման, որը, ինչպես հետագայում է պարզվել, իտալական ապակեգործության թանկարժեք ու հազվագյուտ նմուշ է: Այն աճուրդում վաճառվել է 100,000 դոլարով, գրում է theguardian.com-ը:

Ջեսիքա Վինսենթը մանրամասնել է, որ ծաղկամանի ոչ շարքային լինելու մասին գլխի է ընկել, երբ դրա ներքևի հատվածում նկատել է M տառը, ինչը նշանակում է, որ այն իտալական հանրահայտ մուրանո ապակու տեսակից է:

Ի վերջո նա ծաղկամանի լուսանկարն ուղարկել է Wright Auction House աճուրդի տանը: Պարզվել է, որ այն ստեղծվել է հայտնի իտալացի ճարտարապետ Կառլո Սկարպայի կողմից: Արդյունքում այն հանվել է աճուրդի, և Եվրոպայից հավաքորդը նմուշը գնել է 107,100 դոլարով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ