Ամերիկյան բանակի 244-ամյա պատմության մեջ առաջին անգամ 2 քույրեր՝ Մարիա Բարեթն ու Փոլա Լոդին, գեներալ են դարձել։ Այս մասին հաղորդում է USA Today-ը:
Բարեթը գեներալ-մայորի կոչում է ստացել, իսկ Լոդին՝ բրիգադային գեներալի:
Ավելի վաղ այդ կոչմանն արժանացել են հայրեր և որդիներ, ինչպես նաև ամուսիններ:
Պարբերականը գրում է, որ կանայք մինչև 1901 թվականը չէին կարող համալրել ամերիկյան բանակի շարքերը: Այժմ ԱՄՆ զինված ուժերում 417 գեներալներից 69-ը կանայք են: