ԱՄՆ զինուժին պատկանող Donald Cook ականակիր նավը Դարդանելի նեղուցով ուղղություն է վերցրել դեպի Սև ծով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Տեղեկությունը հրապարակել է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի մամուլի ծառայությունը:
«Donald Cook-ը հունվարի 19-ին սկսել է անցումը Դարդանելի նեղուցով և ուղևորվում է Սև ծով՝ անվտանգության ապահովման գործողություններ անցկացնելու, կայունությունը և ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ պատրաստվածությունն ապահովելու նպատակով»,-նշվում է հայտարարությունում:
Ընդգծվում է նաև, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցություն ցուցաբերել իր դաշնակիցներին և գործընկերներին, նաև կայունությանը ծովում և տարածաշրջանում ընդհանուր շահերին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ զինուժին պատկանող Fort McHenry դեսանտային նավը ևս Դարդանելի նեղուցով ուղղություն է վերցրել դեպի Սև ծով:
Գրում է՝ galatv.am-ը