Աշխարհ

Դա ոչ մի ազդեցություն չի ունենա․ Չավուշօղլուն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը:

Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարևոր են և դա պետք է նաև իմանա Ջո Բայդենի վարչակազմը:

«Մենք վստահաբար կոչ ենք անում պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել: Հայաստանն իր վրա վստահ չէ և նախընտրում է քարոզչությունը»,- ընդգծել է Չավուշօղլուն։

Այնուհետև հռետորական հարց բարձրացնելով, թե որը կարող է լինել ամենավատ հավանականությունը, նշել է. «Նրանց կողմից այդ բառն օգտագործելով չէ, որ պատմությունը կփոխվի»:

Չավուշօղլուի համոզմամբ՝ «ցեղասպանություն» բառի օգտագործման հավանականության դեպքում անգամ «միջազգային իրավունքի տեսանկյունից դա ոչ մի ազդեցություն չի ունենա»:

«Դա իրավական որոշում չէ, այսպես էր արտահայտվել նաև Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելը, Երբ Գերմանիայի խորհրդարանում նման որոշում էր ընդունվել»,- հավելել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ