Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին ու ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն միասին այցելել են Սյունիքի մարզ, այդ թվում՝ Տաթևի վանական համալիր։
Այս մասին տեղեկանում ենք USAID Armenia-ի Facebook-ի էջից։
Նշվում է, որ նրանք ծանոթացել են վանական համալիրի պատմությանը։
Ըստ աղբյուրի՝ Թրեյսին ու Ալելոն իրենց ճանապարհը ճոպանուղիով են շարունակել՝ «թռչնի թռիչքի բարձրությունից վայելելով Սյունիքի անհավանական գեղեցիկ բնությունը»։