fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը Երևանին և Բաքվին կոչ է արել խաղաղության պայմանագիր ստորագրել՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը

ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով.

«Մենք հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կայուն խաղաղության պայմանագիր կստորագրեն, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Ըստ Միլլերի, Երևանն ու Բաքուն վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ առաջընթաց են գրանցել։

Նա կողմերին կոչ է արել պահպանել առաջընթացը և քայլել դեպի խաղաղության համաձայնագրի կնքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ