Աշխարհ

ԱՄՆ-ն թարմացրել է երկրների ցանկը, որտեղ համաճարակը մեծ թափով է տարածվում

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնք COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի պատճառով գտնվում են ճանապարհորդության համար վտանգավոր 3-րդ մակարդակում։

Նշված երկրների ցանում է նաև  Թուրքիան։

Թուրքիայի որոշ շրջաններում համաճարակը մեծ թափով է տարածվում, և եթե ԱՄՆ քաղաքացիները ստիպված են ճամփորդել դեպի Թուրքիա, անպայման պետք է հետևեն պետքարտուղարության կողմից հրապարակված խորհուրդներին։

Օգոստոսի 6-ին ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հրապարակված ցուցակում վտանգավոր գոտուց հանվել են 12 բնակավայրեր։ Դրանք են՝ Բաթմանը, Բինգյոլը, Բիթլիսը, Դիարբեքիրը, Գազիանթեփը, Հաթայը, Քիլիսը, Մարդինը, Շանլըուրֆան, Սիիրթը, Թունջելին և Վանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ