fbpx
Հասարակություն

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 73 037 ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 26-ի դրությամբ իրականացվել է 73 037 ստուգում, որից միայն 748-ը՝ նշված օրը:

ՀՀ կառավարությունը հայտնում է, որ բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ