fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան պարզաբանել են Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև գործարքի բացակայությունը

Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար Ցոյ Սոն Հին Հանոյում կայացած ԱՄՆ-Հյուսիսային Կորեա երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է, որ ԱՄՆ-ը կորցրել է Յոնբենում միջուկային բոլոր օբյեկտները ոչնչացնելու հնարավորությունը՝ հրաժարվելով պատժամիջոցները մասնակի չեղարկելու պայմանից։ Այս մասին փոխանցում է Yonhap գործակալությունը։

«Այն, որ ամերիկյան կողմը չի ընդունել այդ առաջարկը, հազվագյուտ հնարավորության կորուստ է»,- ասել է նա՝ նշելով, որ նման նախաձեռնություն պատմության մեջ երբեք չի առաջարկվել։

Թրամփն ավելի վաղ պարզաբանել էր, որ որոշել է Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների արդյունքներով համաձայնագիր չստորագրել, քանի որ Հյուսիսային Կորեան պահանջել է սահմանափակումների լիարժեք վերացում։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսն իր հերթին գործարքի բացակայությունը բացատրել է այն հանգամանքով, որ նախագահ Թրամփը չի ցանկացել վատ գործարք կնքել Հյուսիսային Կորեայի հետ գագաթնաժողովի ժամանակ՝ որոշելով չկրկնել Օբամայի՝ իրանական միջուկային գործարք կնքելու սխալը։ Սանդերսը նշել է, որ այդպիսով Թրամփն ամերիկացիների անվտանգությունը վեր է դասել քաղաքականությունից։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ