ԱՄՆ-ում Facеbook ապրանքանշանը պատկերող լուսանկարներն փոխարինվել են Meta-ով

ԱՄՆ-ում ընկերության կենտրոնակայանի վահանակներում Facеbook ապրանքանշանը պատկերող լուսանկարներն արդեն փոխարինվել են Meta-ի պատկերանշանով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մի քանի լուսանկար է հրապարկվել համացանցում, որոնք արվել են Կալիֆոռնիայի Մենլո-Պարկ քաղաքում:

Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը ևս լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով նոր պատկերանշանը: Ընկերության անվանափոխության մասին Ցուկերբերգը հայտարարել էր օրեր առաջ:

Վերջինս մեկնաբանել է, որ Meta բառը ծագում է հունական բառից, որը նշանակում է «հետո»: Նրա խոսքով՝ նոր ապրանքանշանը շեշտը դնելու է «մետատիեզերքի» վրա, որտեղ մարդը հրաժարվելու է էկրաններից և ներկայությունն զգալու է վիրտուալ իրականությունում:

Ամենաթարմ